ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ (ՏԱՏԱՆՎՈՂ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Զանգվածային լրատվամիջոցներով եւ բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ հայտարարված է «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։
ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մինչ բնակարանը լքելը պետք է՝
Ազդանշանից հետո անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները,
հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին,
վերցնել առաջին անհրաժեշտության դեղամջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը,
վերցնել անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք եւ ջուր
արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցներում։
Եթե չեք հասցրել դուրս գալ շինությունից ապա պետք է՝
Պատսպարվել շինության այն տարածքում, որի պատերը դրսի հետ չունեն անմիջական կապ
Միջանկյալ տարածքների բացակայության դեպքում տեղավորվել հիմնական (կրող) պատերի տակ, հատակին, թիկունքով դեպի արտաքին պատերը, դրսից չդիտարկվող
Շինության վերգետնյա հատվածում արգելափակվելու դեպքում փորձել բարիկադավորվել` ձեռքի տակ եղած իրերով (պահարաններ, սեղաններ, աթոռներ եւ այլն), այն կպաշտպանի բեկորներից:
«Օդային տագնապի ԱՎԱՐՏ» ազդանշանը տրվում է
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱՆԸՆԴՀԱՏ (ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Ազդանշանից հետո անհրաժեշտ է հետեւել զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։