ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել և նույնիսկ հանգեցնել մահվան:
Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝
Ջերմություն
Հոգնածություն
Չոր հազ
Այլ ախտանշաններն են՝
- դժվարացած շնչառություն
- ցավեր
- կոկորդի ցավ
- և շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք:
Թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, պետք է ինքնամեկուսանան և դիմեն իրենց բժիշկին կամ զանգահարեն ՔՈՎԻԴ-19-ի թեժ գծին՝ համապատասխան խորհուրդներ ստանալու համար:
Տենդ, հազ կամ դժվարացած շնչառություն ունեցող մարդիկ պետք է զանգահարեն իրենց բժշկին և դիմեն բժշկական օգնության:
Ինչպե՞ս պաշտպանվել վարակից:
Վարակման տարածումը կանխելու համար հիմնական հորդորները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում, սննդի, մասնավորապես՝ մսի և ձվի պատշաճ պատրաստում: Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: