ԲՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Սույն բաժնի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը երկրաշարժերի մասին և տրամադրել պարզ խորհրդատվություն՝ երկրաշարժի ժանակ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Եթե անձը նախապես պատրաստված է, ապա մեծ է հավանականությամբ երկրաշարժի դեպքում նա ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորի՝ նվազագույնի հասցնելով երկրաշարժի հնարավոր բացասական հետևանքները: Երկրաշարժի առաջին նշաններ կարող են լինել՝ ճոճվելու զգացողությունը, հանկարծակի աղմուկը կամ դղրդյունը, որոնց հետևում են հորիզոնական կամ ուղղահայաց տատանումները: Այդ ամենը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Որպես կանոն դա մարդու մոտ առաջացնում է վախ, խուճապ և նա կարող է վնասվել կոտրվող ապակուց, ընկնող առարկաներից և այս ու այն կողմ տեղաշարժվող ծանր իրերից: Պատրաստ եղեք հետցնցումներին:
Սույն բաժնի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը երկրաշարժերի մասին և տրամադրել պարզ խորհրդատվություն՝ երկրաշարժի ժանակ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Եթե անձը նախապես պատրաստված է, ապա մեծ է հավանականությամբ երկրաշարժի դեպքում նա ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորի՝ նվազագույնի հասցնելով երկրաշարժի հնարավոր բացասական հետևանքները: Երկրաշարժի առաջին նշաններ կարող են լինել՝ ճոճվելու զգացողությունը, հանկարծակի աղմուկը կամ դղրդյունը, որոնց հետևում են հորիզոնական կամ ուղղահայաց տատանումները: Այդ ամենը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Որպես կանոն դա մարդու մոտ առաջացնում է վախ, խուճապ և նա կարող է վնասվել կոտրվող ապակուց, ընկնող առարկաներից և այս ու այն կողմ տեղաշարժվող ծանր իրերից: Պատրաստ եղեք հետցնցումներին:
Պատրաստված լինել երկրաշարժին՝ նշանակում է տեղեկացված լինել , թե ինչ է կատարվում այդ ընթացքում: Սովորելով համապատասխան արձագանքման քայլերը և վարժվելով` Դուք կունենաք հանդարտ մնալու, Ձեզ պաշտպանելու և այլոց օգնության հասնելու ավելի իրատեսական հնարավորություններ:
ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՝ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԵԹԵ ՆԱԽԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԼԻՆԵՔ։
ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ`
նվազեցրեք հնարավոր վնասները ՄԻՆՉԵՎ երկրաշարժը:
Երկրաշարժի հետ կապված վնասվածքների...
նվազեցրեք հնարավոր վնասները ՄԻՆՉԵՎ երկրաշարժը Երկրաշարժի հետ կապված վնասվածքների և զոհերի մեծ մասի պատճառ են հանդիսանում ընկնող բեկորները, թափվող ապակիները և փլվող կառույցները, օրինակ` շենքներն ու կամուրջները: Պետք չէ ձևափոխումներ իրականացնել, որոնք կարող են նվազեցնել կառույցների սեյսմակայունությունը (հիմքերը թուլացնող ձևափոխումներ, անցքերի բացում կրող պատերում, ջրաբակերի տեղադրում տանիքում և այլն):
Շենքի նախագիծը պետք է լինի այնպիսին, որ ապահովի դրա ամրությունը, առաձգականությունը, և շենքը մնա մեկ անքակտելի միավոր նույնիսկ գետնի ուժեղ ցնցումների ժամանակ: Եթե խորը ճաքեր ունեք առաստաղի վրա կամ հիմքում, անհապաղ նորոգեք դրանք մասնագետի օգնությամբ:
Իմացեք Ձեր տան ապահով և վտանգավոր վայրերը:
ԱՊԱՀՈՎ Է`
հիմնական պատերի մոտ դրված ծանր սեղանների և նստարանների տակ, հենասյուների մոտ, հիմնական կրող պատերով կազմված անկյունները:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է`
պատուհանների կամ հայելիների մոտ, անկման ենթակա առարկաների տակ, խոհանոցում՝ գազօջախի, սառնարանի կամ ...
պատուհանների կամ հայելիների մոտ, անկման ենթակա առարկաների տակ, խոհանոցում՝ գազօջախի, սառնարանի կամ սպասքապահարանի մոտ. դրա պարունակությունը կարող է ուժգին շարժվել և թափվել: Տունը դարձրեք անվտանգ՝ հայտնաբերելով հնարավոր վտանգները, վնասազերծելով շարժվող առարկաները և ամրացնելով ծանր սարքերը:
Երկրաշարժի ցնցումը կարող է տեղաշարժել համարյա ամեն ինչ, նույնիսկ մեծ և ծանր առարկաները: Սկսեք հիմա. օրինակ` տեղափոխեք գրապահարանը, տեղադրելով այն հեռու անկողիններից, բազմոցներից կամ այն վայրերից, որտեղ մարդիկ նստում, քնում կամ շատ ժամանակ են անցկացնում: Ծանր առարկաները դրեք ներքևի դարակներում:
Երկրաշարժի ընթացքում կահույքի մեծ կտորները՝ բարձր գրապահարանները և գրադարակները, կարող են ընկնել Ձեր կամ ընտանիքի անդամների վրա: Իրար վրա լցված կահույքը կարող է նաև խցանել ելքերը և խոչընդոտել փախուստը: Ամրացնել կահույքն այնպես, որ այն ուղիղ կանգնած մնա անհրաժեշտ է է ոչ միայն վնասվածքները կանխելու, այլև կահույքը և դրա պարունակությունը պահպանելու համար:
Որքան բարձր է որևէ իր, այնքան այն հեշտ կսկսի ճոճվել և ընկնել, հատկապես, երբ դրա վերին մասը ծանր է: Ընկնող կահույքը կարող է վտանգավոր և կործանարար լինել: Դրանք անհրաժեշտ է պատերին ամրացնելը:
Կահույքի մեծ կտորները կարող եք ամրացնել տարբեր կերպ: Ամենահեշտ տարբերակը մետաղյա անկյունակներով ամրացնելն է, որոնք սովորաբար վաճառվում են տնտեսական և շինանյութի խանութներում: Առավել համապատասխան են 65 մմ-անոց ստանդարտ մետաղյա անկյունակները:
Ստորև պատկերված նկարը ցույց է տալիս, թե ինչպես պահարանն ամրացնել պատին, սակայն նույն մեթոդը կարող է կիրառվել կահույքի այլ կտորների համար: Ինչպես երևում է նկարում (նկ. 1), գրապահարանը վերնամասից կամ կողքերից կարող է ամրացվել L-աձև մետաղյա անկյունակներով և պտուտակներով (ներսից, դրսից) կամ հետնամասից՝ պտուտակներով:
(նկ. 1),
Եթե ցանկանում եք, որ անկյունակները հնարավորինս թաքնված լինեն, ամրացրեք դրանք որպես երկու հակառակ ուղղություններով տեղադրված <<L>>-եր: Սկսեք հետևյալ կերպ. պատի վրա` այնտեղ, որտեղ կահույքի վերին մասն ավարտվում է, նշան արեք, հետո հեռացրեք կահույքը պատից: Գտեք պատի միջի հիմնակմախքը (թեթև թփթփացնելով), հետո օգտագործեք 12 տրամաչափի 65 մմ երկարությամբ պտուտակներ անկյունակները պատին ամրացնելու համար (նախքան կահույքը տեղը դնելը): Անկյունակի մյուս թևն ամրացրեք կահույքին 8 տրամաչափի և 15 – 25 մմ երկարության պտուտակով: Այլընտրանք: Ամրացրեք անկյունակները հակառակ ձևով՝ որպես երկու <<L>>: Տեղադրեք ծանր կամ մեծ իրերը ներքևի դարակներում՝ կանխելու երկրաշարժի ժամանակ դրանց տեղաշարժը սենյակով մեկ:
ՄՏԱՊԱՀԵ՛Ք
ստորև նշված կետերը կահույքի մեծ կտորներ ամրացնելիս:
ՀԱՄՈԶՎԵ'Ք
որ բոլոր պտուտակները մխրճվում են ոչ միայն պատի, այլև դրա խորքում գտնվող հիմնակմախքի մեջ...
որ բոլոր պտուտակները մխրճվում են ոչ միայն պատի, այլև դրա խորքում գտնվող հիմնակմախքի մեջ: Զուտ միջնորմի կամ ծեփի մեջ մտած պտուտակները կայուն չեն և դուրս են գալիս: Եթե կան երկու կամ ավելի գրապահարաններ կամ գրադարակներ, որոնք դրված են կողք կողքի, մտածե՛ք պատից բացի դրանք իրար հետ ևս միակցելու մասին: Նրանք ավելի կայուն կլինեն, եթե այդպես անեք:
Նախքան գրապահարանն իր հետևի մասից պտուտակով պատին ամրացնելը, համոզվե՛ք, որ հետնամասը բավականին ամուր է, և որ այն ապահով կերպով ամրացված է կողքերին, վերնամասին և ստորին հատվածին: Որոշ գրապահարանների հետնամասերը շատ բարակ նյութերից են և ամրացված են մնում միայն փոքր պտուտակներով կամ ամրակներով, որոնք կարող են հեշտությամբ դուրս գալ. դրանք պետք է ամրացվեն անկյունակներով:
Եթե հնարավոր է, տեղափոխե՛ք գրապահարանները և կահույքի այլ մեծ կտորներ ելքերից հեռու, որպեսզի ընկնելու դեպքում չփակեն ելքը:
Որպեսզի գրապահարանի պարունակությունը դուրս չթափվի, կարող եք տեղադրել մի բարակ մետաղյա կամ պլաստիկ ձող, նայլոնե կապ և մետաղալար, նույնիսկ առաձգական կապ ամեն դարակի առաջնամասում (նկ. 3):
Իրերի հավաքածուները և դարակներին դրված խեցեղենը կարող են մահացու բեկորներ դառնալ:
Օգտագործեք կպչուն նյութեր, օրինակ՝ գելեր` փխրուն իրերը տեղում ամրացնելու համար:
(նկ. 3),
Իրերի հավաքածուները և դարակներին դրված խեցեղենը կարող են մահացու բեկորներ դառնալ: Օգտագործեք կպչուն նյութեր, օրինակ՝ գելեր` փխրուն իրերը տեղում ամրացնելու համար:
Շրջանակով նկարները և հայելիները, որոնք լավ չեն ամրացված պատերին, երկրաշարժի ընթացքում կարող են հեշտությամբ պոկվել և ընկնել: Մեծ նկարներն ու հայելիները կարող են ընկնելիս վնասվածքներ առաջացնել, իսկ կոտրված ապակին մեծացնում է վնասվածքների հավանականությունը: Սա կարող է հատկապես վտանգավոր լինել գիշերը, եթե այս չամրացված առարկաները գտնվում են Ձեր անկողնու մոտ: Միայն թեթև, առանց շրջանակների արվեստի աշխատանքները կարող են տեղադրվել մահճակալների, բազմոցների կամ աթոռների վերևում:
Ըստ պատկերի`
նկարներն ու հայելիներն ապահով կերպով պատին ամրացնելու ձևերից մեկը անցքերով տափակ վերջույթ...
նկարներն ու հայելիներն ապահով կերպով պատին ամրացնելու ձևերից մեկը անցքերով տափակ վերջույթ ունեցող երկարակոթ կեռիկների օգտագործումն է ավանդական կախիչների փոխարեն (նկ. 4 և նկ. 5): Դրանք պետք է բավական երկար լինեն, որպեսզի թափանցեն պատի հիմնակմախքի մեջ` անցնելով միջնորմը և ծեփը: Այս կերպ օգտագործված կեռիկները` ի տարբերություն մեխով ամրացված նկարի կախիչների (որոնք թափանցում են միայն միջնորմի կամ ծեփի մեջ), պատից դուրս գալու ավելի փոքր հավանականություն ունեն:
(նկ. 4),
(նկ. 5),
Հայելին կամ նկարը կախելու համար անցքերի քանակը կախված կլինի վերջինիս չափից և քաշից: Մեծ նկարներն ու հայելիները ավելի կայուն կլինեն, եթե մեկի փոխարեն երկու կեռիկով ամրացված լինեն: Երկրաշարժի ընթացքում դարակներն ու պահարանների դռները ևս կարող են բացվել, և դրանց պարունակությունը կարող է դուրս թափվել՝ կոտրելով ապակեղենն ու խեցեղենը: Վերևի դարակներից ընկնող առարկաները կարող են վնասել Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներին:
Հնարավորության դեպքում մի՛ պահեք վտանգավոր, կոտրվող կամ ծանր առարկաները (որոնցից են` միջատասպան միջոցները, լուծույթները և սպիտակեցնող հեղուկները) վերևի դարակներում: Ամուր կողպեքներ դրե՛ք դարակների և դռների վրա: Կողպեքները չպետք է լինեն մագնիսական, քանի որ երկրաշարժի ընթացքում դրանք կկորցնեն արդյունավետությունը, և դռները հեշտությամբ կբացվեն (նկ. 6):
Պատին ավրացված պահարանների պարունակությունը կարող է տեղաշարժվել և կոտրվել երկրաշարժի ընթացքում: Նման տեղաշարժը կանխելու համար պատեք Ձեր դարակների հատակը ռետինե տակդիրով (նկ. 7):
(նկ. 6),
(նկ. 7),
Սառնարանները ծանր են, և նրանց մեծ մասն ունեն անիվներ: Ծանր քաշի պատճառով դրանք կարող են վնասել որևէ մեկին, եթե տեղաշարժվեն և շրջվեն: Ապահով ամրացրե՛ք սառնարանները վերևից և ներքևից, որպեսզի նրանք տեղում կանգուն մնան ցնցման ժամանակ (նկ. 8):

Տներում կան բազմաթիվ սարքեր` սկսած միկրոալիքային վառարանից, վերջացրած հեռուստացույցով և համակարգչով: Սրանք կարող են սահել և ընկնել սեղանների վրայից՝ դառնալով վտանգավոր տարրեր և երկրաշարժի ընթացքում, և դրանից հետո: Այս սարքերը կարող են ամրացվել ճարմանդներ ունեցող ճկուն նայլոնե կապերով, որպեսզի հնարավոր լինի հեշտ հեռացնել կամ տեղափոխել (նկ. 9):
(նկ. 8),
(նկ. 9),
Ժամանակակից հեռուստացույցերը, սովորաբար, բարակ ու բարձր են և կարող են հեշտությամբ շրջվել: Եթե հեռուստացույցը գտնվում է պատվանդանի կամ սեղանիկի վրա, այն կարող է ամրացվել ցանկացած քանակի կապերով:
Ավելի փոքր և թեթև սարքերը ապահով դարձրեք չսահող ռետինե տակդիրների միջոցով: Չսահող ռետինե տակդիրների կամ ռետինե ոտնակների կիրառումը ևս կարող է կանխել դրանց տեղաշարժը (այս միջոցները կարող են օգտագործվել կապային զսպարգելների հետ համակցված) (նկ. 10):
Իմացեք, թե որտեղ են Ձեր գազի, լույսի և ջրի անջատիչները:
Գազի բալոնի սահումը կանխելու համար շղթան պետք է ամրացնել դրա վերևի մասում, եթե ներքևի մասն ամրացված է, այլապես շղթան պետք է ամրացվի բալոնի բարձրության միջնամասով (նկ. 11):
(նկ. 10),
(նկ. 11),
Գազի և խողովակների միացումները պետք է լինեն ճկուն (դա կարելի է ապահովել մասնագետի օգնությամբ) (նկ. 12):
Երկրաշարժի ընթացքում ձեր տան և գետնի միջև գտնվող խողովակների ճկուն միացումները հնարավորություն են մի փոքր տեղաշարժվել, սակայն չկոտրվել և կանխել արտահոսքը:
Ազատեք մուտքերը, աստիճանները և միջանցքները մեծ առարկաներից: Կահույքը պետք է տեղադրել այնպես, որ շրջվելու դեպքում այն չփակի մուտքը (նկ. 13):
Ծանր կամ անկայուն առարկաները հեռացրեք դռներից և հնարավոր փախուստի ելքերից: Կանխեք ծանր սարքերի և կահույքի անկումը` դրանք հիմնական պատերին ամրացնելով, որպեսզի չընկնեն և ելքերը չփակեն:
Մահճակալները տեղադրեք պատուհանից հեռու` կրող պատերի մոտ:
Տեղադրեք մահճակալներն ու աթոռները պատուհաններից, հայելիներից և ծանր կահույքից հեռու: Մի՛ կախեք ծանր նկարներ և այլ առարկաներ մահճակալների վերևում: Փակ վարագույրները և շերտավարագույրները կօգնեն կանխել պատուհանի կոտրված ապակիների թափվելը անկողնու վրա (նկ. 14):
(նկ. 12),
(նկ. 13),
(նկ. 14),
ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
⦁ Պլանավորեք և փորձարկեք տարհանումը: Նախապես իմացեք երկրաշարժի ընթացքում տունը լքելու ապահով տարբերակը:
  • Պլանավորեք և փորձարկեք տարհանումը: Նախապես իմացեք երկրաշարժի ընթացքում տունը լքելու ապահով տարբերակը:
  • Ասացեք Ձեր երեխաներին՝ ինչ անեն, եթե տանն են կամ դպրոցում և այն դեպքում, եթե երկրաշարժը բաժանի Ձեր ընտանիքի անդամներին:
  • Համոզվեք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ գիտի` ինչպես անջատել գազը, հոսանքը և ջուրը (մի՛ անջատեք գազը, եթե չկա արտահոսք կամ հրդեհ): Եթե գազն անջատված է, մի միացրեք. դա պետք է արվի մասնագետի կողմից:
  • Սովորեցրեք ընտանիքի անդամներին օգտագործել կրակմարիչներ:
  • Նախապես տնից դուրս ապահով վայր ընտրեք երկրաշարժից հետո Ձեր ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու համար:
  • Պահեք կարևոր փաստաթղթերի, ինչպես օրինակ` անձնագրերի և ինքնություն հաստատող քարտերի, սեփականության և ֆինանսական թղթերի պատճենները ապահով ջրակայուն տարայի մեջ: Տարայի հետ մեկտեղ պահեք Ձեր արտակարգ իրավիճակի պարագաների տուփը: Կարող եք նաև նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պահել տվյալների առցանց բազայում:
  • Որոշեք՝ որտեղ կարող եք ապրել, եթե Ձեր տանը հնարավոր չլինի ապրել երկրաշարժից կամ այլ աղետից հետո:
  • Ընտանիքի բոլոր անդամներին տրամադրեք կարևոր և արտակարգ իրավիճակների հեռախոսահամարների ցանկը:
Հավաքե՛ք երկրաշարժի դեպքում անհրաժեշտ առաջին անհրաժեշտության պարագաները և պահե՛ք հատուկ արկղի մեջ. այն պետք է տեղադրված լինի ապահով վայրում (հատկապես դրսից հասանելի լինելու համար):
ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
Հավաքե՛ք երկրաշարժի դեպքում անհրաժեշտ առաջին անհրաժեշտության պարագաները և պահե՛ք հատուկ...
Հավաքե՛ք երկրաշարժի դեպքում անհրաժեշտ առաջին անհրաժեշտության պարագաները և պահե՛ք հատուկ արկղի/պայուսակի մեջ. այն պետք է տեղադրված լինի հեշտ հասանելի և ապահով վայրում:
  • Պահեստային մարտկոցներով, մեխանիկական կամ արևային ճանապարհով լիցքավորվող լապտեր
  • Ռադիո` պահեստային մարտկոցներով
  • Ծածկոցներ և քնապարկեր
  • Շշով խմելու ջուր
  • Դիմակներ՝ փոշուց պաշպանվելու համար
  • Անձնական հիգիենայի պարագաներ
  • Պարան, ամուր թոկ
  • Զուգարանի թուղթ և աղբի տոպրակներ
  • Հագուստ, գլխարկներ, կոշիկներ
  • Սուլիչ (փրկարարներին Ձեր մասին իմաց տալու համար)
  • Առաջին օգնության արկղիկ
  • Կանխիկ գումար` փոքրարժեք թղթադրամներով, մետաղադրամներ
  • Փաթեթավորված սնունդ՝ ուշ փչացող և կալորիապես հարուստ
  • Ձեր ընտանիքի և ընկերների նկարները
  • Ջրակայուն լուցկիներ և մոմեր (սակայն մի օգտագործեք դրանք, եթե կա գազի արտահոսք կամ թափված-տարածված բռնկվող հեղուկ):
  • Կարևոր փաստաթղթերի պատճեններ (անձնագրեր և ինքնություն հաստատող քարտեր, սեփականության և ֆինանսական թղթեր, զինվորական գրքույկ և այլն): Դրանք պահպանեք ջրակայուն տարայի մեջ:
Ստուգե՛ք մարտկոցները երեք ամիսը մեկ: Մարտկոցով աշխատող լույսերն ամենաապահովն ու դյուրինն են: Մի օգտագործե՛ք կերոսինի լամպեր, որոնք շատ օդափոխություն են պահանջում և նախատեսված չեն սենյակային պայմաններում օգտագործելու համար:
Կես տարին մեկ ստուգե՛ք առաջին օգնության արկղիկը՝ համոզվելու, որ պարագաների պարունակությունը և պիտանելիության ժամկետները համապատասխան են: Եթե հարկ է, փոխե՛ք:
Ունեցե՛ք հավելյալ բջջային հեռախոսներ լիցքավորիչներով. հնարավոր է, սակայն, որ դրանք չաշխատեն երկրաշարժի ժամանակ:
Պահե՛ք արտակարգ իրավիճակների արկղիկը/պայուսակը դյուրին, հասանելի վայրում
ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵԶ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երկրաշարժերին դիմակայելու համար պետք է անհրաժեշտ գիտելիքներով զինված լինել...
Երկրաշարժերին դիմակայելու համար պետք է անհրաժեշտ գիտելիքներով զինված լինել:
Սովորելով երկրաշարժի ժամանակ վարքի կանոննները, կկարողանաք ավելի հանգիստ մնալ` պաշտպանելով Ձեզ և օգնելով մյուսներին: Եթե նույնիսկ արդեն ունեք Ձեր տան հետ կապված պաշտպանության պլան, այդ պահին հնարավոր է գտնվեք այլ վայրում: Իմացե՛ք՝ ինչ անել, որտեղ էլ լինեք:
Ամեն ոք պետք է սովորի և իմանա, թե ինչ անել երկրաշարժի ժամանակ` անկախ գտնվելու վայրից:
- եթե առաջին կամ երկրորդ հարկում եք, անմիջապես հեռացեք շենքից և դուր’ս եկեք բաց տարածք:
- եթե վերին հարկերում եք կամ չեք հասցրել դուրս գալ ներքևի հարկերից, ապա
  • գնացեք սենյակի ավելի ապահով մաս (այն պետք է ուսումնասիրված լինի նախօրոք) և հեռու մնացեք արտաքին պատերից և պատուհաններից (արտաքին պատերը հիմնականում ամենաշուտ քանդվող հատվածներն են):
  • Խորհուրդ է տրվում կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյունների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար:
  • Կարելի է նաև մտնել սեղանների կամ մահճակաների տակ՝ բռնելով պատսպարող առարկայի ոտքը, որպեսզի այն ցնցումների ժամանակ չհոսի Ձեր վրայից:
  • Հնարավորության դեպքում բացեք դրսի դուռը (այս գործողությունը պետք է իրականացնել սկզբում): Հնարավոր է ցնցումների ավարտից հետո այն դեֆորմանա և չբացվի, որի արդյունքում կհայտնվեք ծուղակում:
  • Հնարավորության դեպքում անջատեք գազամատակարարումը, ջրամատակարարումը և հոսանքը:
  • Մի՛ օգտվեք վերելակներից. նրանք հաճախ շարքից դուրս են գալիս երկրաշարժի ժամանակ:
  • Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
  • Ցնցումների ավարտից հետո փորձեք հնարավորինս զգույշ և արագ դուրս գալ շենքից:
ԵԹԵ ԴՐՍՈՒՄ ԵՔ
⦁ Շարժվեք դեպի բաց տարածքներ, հեռու մնացեք էլեկտրական սյուներից, խոշոր ու բարձր կառույցներից...
  • Շարժվեք դեպի բաց տարածքներ, հեռու մնացեք էլեկտրական սյուներից, խոշոր ու բարձր
  • Երբեք շենք մի մտեք:
  • Անմիջապես հեռացեք կամուրջներից, գազատար խողովակներից, քիմիական և դյուրավառ նյութերից:
  • Հեռու մնացեք ճանապարհներից՝ հնարավոր ավտովթաների հետևանքով վնասվածքներ չստանալու համար,
  • Ուշադիր հետևեք տների պատերին և քիվերին, որոնք կարող են ընկնել: Հեռու մնացեք աշտարակներից և ջրավազաններից:
  • Ուժեղ ցնցումների ժամանակ նստեք գետնին (եթե տարածքը ապահով է):
  • Ցնցումների ավարտից հետո հետևեք պատկան մարմինների ցուցումներին:
Դպրոցում կամ այլ կրթօջախում
  • Հետևեք տարհանման պլանին (այն պետք է ուսումնասիրել և ուսուցանել նախօրոք):
  • Եթե գտնվում եք ուսումնական հաստատության առաջին և երկրորդ հարկերում անմիջապես դուրս եկեք շենքից և շարժվեք նախօրոք որոշված հավաքատեղի
  • Տարահանման ընթացքում շենքից դուրս գալու ընթացում պաշպանեք ձեր գլուխը՝ պայուսակով, գրքով, մատյանով կամ այլ առկա նմանատիպ մակերեսներով: Սույն գործողությունը թույլ կտա հնարովորինս պաշպանել գլուխը թափվող ծեփերից, ընկնող թեթև առարկաներից:
  • Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկում պատսպարվեք: Հիմնական պատսպարման վայր է համարվում աշակերտական սեղանները: Մտեք սեղանի տակ այնպես որ այն անբողջությամբ փակի ձեր մարմինը: Բռնեք սեղանի ոտքը, որպեսզի ցնցումների արդյունքում սեղանը չհոսի ձեր վրայից: Ցնցումների ավարտից հետո արագ, առանց խուճապի մատվելու լքեք ուսումնական հաստատության շենքը և շարժվեք դեպքի նախօրոք որոշված հավաքատեղի:
  • Դասասենյակում գտնվող ուսուցիչը իր հետ պետք է վերցնի աշակերտների գրանցամատյանը՝ հավաքատեղիում անվանակոչ իրականացնելու նպատակով:
  • Թույլ մի տվեք որևէ մեկին մտնել դպրոցի շենք
Հետագա աշխատանքները կազմակերպել ըստ ուսումնական հաստատության ԱՌԿ պլանին (վերոնշյալ քայլերը նույպես մաս կազմում են ՈՒՀ-ի ԱՌԿ պլանի)
Մեքենայի մեջ
  • Եթե մեքենա եք վարում, պետք է հանգիստ արգելակեք, կանգնեցնեք մեքենան բազմահարկ շենքերից հեռու և մնաք մեքենայի մեջ մինչև ցնցումներն ավարտվեն:
  • Մի՛ կանգնեք կամրջի տակ, էլեկտրական լարերի, ցուցատախտակների և շենքերի մոտ: Մեքենան կանգնեցնելիս ճանապարհը մի՛ խցանեք: Մնացեք մեքենայի մեջ մինչև ցնցումներն ավարտվեն:
  • Կանգնեցրեք մեքենան պատշգամբներից, շենքի տանիքի քիվերից և ծառերից հեռու:
  • Ճիշտ կլինի չօգտվել ավտոմեքենայից, այլ հեռանալ ոտքով:
  • Եթե գտնվում եք հանրային տրանսպորտում, խնդրեք վարորդին կանգ առնել բազմահարկ շենքերից հեռու և մնացեք այնտեղ մինչև ցնցումներն ավարտվեն:
  • Խուճապի մի՛ մատնվեք հանրային տրանսպորտում, մի՛ կոտրեք պատուհանները և մի՛ շտապեք դեպի դռները: Պետք է ավտոբուսից կամ տրոլեյբուսից դուրս գաք առանց խուճապի մատնվելու: Ավելի ապահով կլինի, եթե ուղևորները մնան տեղում մինչև ցնցումների ավարտը:
Անվասայլակում
  • Արգելակեք անիվները, երբ արդեն ապահով վայրում եք:
  • Եթե չեք կարող արագ շարժվել, մնացեք Ձեր տեղում:
  • Ձեր մարմինն առաջ բերեք՝ դարձնելով այն հնարավորինս փոքր՝ նվազեցնելու Ձեզ դիպչող որևէ առարկայից վնասվելու ռիսկը:
  • Ծածկեք Ձեր գլուխը և վիզը թևերով կամ բարձով: Այսպես մնացեք մինչև ցնցումներն ավարտվեն:
ԻՆՉ ԱՆԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ
Երկրաշարժին պատրաստվելը նաև ներառում է գիտելիք այն մասին` ինչ անել կամ չանել ցնցումներից հետո...
Երկրաշարժին պատրաստվելը նաև ներառում է գիտելիք այն մասին` ինչ անել կամ չանել ցնցումներից հետո, երբ կա հետցնցման, հրդեհի, շենքի թափվող մասերի, բեկորների և այլ վտանգ:
Հիշեք: Հնարավոր է, որ յուրաքանչյուր անձ առնվազն 72 ժամ առանց օգնության միայնակ մնա:
Հանգիստ գնահատեք իրավիճակը և մի հուսահատվեք:
  • Ուսումնասիրեք ձեր շրջակա միջավայրը, հայտնաբերեք հնարավոր երկրորդային վտանգները, օրինակ՝ արտահոսող գազի խողովակներ, շենքի, ջրագծերի, էլեկտրական լարերի կամ այլ վնասվածքներ: Դրանք կարող են վտանգավոր լինել հատկապես հնարավոր հետցնցումների դեպքում:
  • Եթե հեռանում եք տանից, գրություն թողեք ընտանիքի անդամներին, որ իմանան, թե ուր եք գնացել:
  • Եթե ծուղակում եք հայտնվել ընկնող առարկաների կամ փլվածքի պատճառով, փոշուց պաշտպանեք Ձեր բերանը, քիթը և աչքերը շորով (հնարավորության դեպքում խոնավ): Եթե արնահոսում եք, վիրակապ դրեք վերքին և մարմնի վնասված մասը բարձր պահեք: Օգնության դիմեք սուլիչով, բջջային հեռախոսով կամ հաճախակի ուժգին հարվածելով Ձեր շրջակա առարկաներին (այնպիսի առարկների, որոնք արտահայտից ձայն են հանում, օրինակ՝ մետաղյա խողովակ): Փրկարարներն ուշադրություն են դարձնում այդպիսի ձայներին:
  • Ձեր անհատական անվտանգությունը ապահովելով օգնեք մյուսներին: Եթե հնարավոր է, անհապաղ մարեք փոքր հրդեհները տանը կամ շրջակայքում: Մի՛ տեղաշարժեք բարդ վնասվածքներ ունեցող անձանց, եթե նրանց անմիջական վտանգ չի սպառնում:
  • Պատրաստ եղեք հետցնցումներին: Ամեն անգամ հետցնցում զգալիս ծնկեք, պատսպարվեք և սպասեք: Հետցնցումները հաճախ պատահում են երկրաշարժից րոպեներ, օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ անց:
  • Լսեք ռադիո, քանի որ արտակարգ իրավիճակներով զբաղվող կառույցները` ըստ կարիքների և իրավիճակի, կհաղորդեն համապատասխան խորհուրդներ:
  • Եթե վնասված շենքում եք, փորձեք դուրս գալ և գնալ ապահով բաց տարածք: Օգտագործեք աստիճանները, ոչ թե վերելակը: Զգուշացեք կախված ծեփից, միջնորմերից, առաստաղից, ընկած հոսանքալարերից կամ վնասված գազատար խողովակներից, կոյուղիներից և ջրագծերից:
  • Արագ ուսումնասիրեք Ձեր տան կամ շրջապատի վնասվածքները և բոլորին տարհանեք, եթե տունն ապահով չէ: Ստուգեք շենքի ճաքերն ու վնասները, ներառյալ` տանիքը, հիմնական պատերը, հիմքերը, դռներն ու պատուհանները: Հեռու մնացեք վնասված շենքերից:
  • Պահարանի և գրադարակների դռները զգուշությամբ բացեք: Հնարավոր է, որ դրանց բաղադրությունը տեղախախտ է եղել ցնցումների հետևանքով. այն կարող է դուրս թափվել՝ առաջացնելով հնարավոր վնաս կամ վնասվածքներ:
  • Մի՛ օգտագործեք Ձեր մեքենան, եթե հրատապ չէ: Փողոցները ազատ պահեք շտապ օգնության մեքենաների համար:
  • Եթե գազի հոտ եք առնում կամ լսում եք փչող կամ ֆշշացող ձայն, պատուհանը բացեք, բոլորին արագ դուրս հանեք և գազն անջատեք: Նաև ստուգեք ջրահոսքերը, պոկված էլեկտրական լարերը և կոյուղագծերը: Վնասվածքի դեպքում տվյալ կոմունալ գիծը հիմնական միացման կետից անջատեք, եթե դա անելն անվտանգ է: