ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵ՞Ս ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ
Առաջին հոգեբանական օգնությունը որոշակի միջոռցառումների համալիր է ուղղված նվազեցնելու առաջնային սթրեսը և հարմարվելու և դիմակայելու ստեղծված իրավիճակին, մինչև մասնագիտական օգնության տրամադրումը
ԻՆՉՊԵ՞Ս ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ
Առաջին հոգեբանական օգնությունը որոշակի միջոռցառումների համալիր է ուղղված նվազեցնելու առաջնային սթրեսը և հարմարվելու և դիմակայելու ստեղծված իրավիճակին, մինչև մասնագիտական օգնության տրամադրումը

ԱՀՕ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔԱՁԵՎԵՐ
  • Սկզբում հարգալից կերպով պարզ հարցեր տվե՛ք, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք օգնել:
  • Խոսե՛ք հանգիստ, պարզ և հստակ արտահայտություններով: Եղե´ք համբերատար և պատասխանատու:
  • Պահպանե՛ք ստացված տեղեկատվության գաղտնիությունը:
  • Տվե՛ք ճշգրիտ տեղեկատվություն, որն անմիջականորեն ուղղված է տուժածի առաջնային նպատակներին:
  • Հիշե՛ք, որ առաջին հոգեբանական օգնության նպատակը սթրեսը թուլացնելն է, ընթացիկ կարիքների բավարարմանն օգնելը և ոչ թե տրավմատիկ փորձառության կամ կորուստների մանրամասների դուրսբերումը:
  • Կենտրոնացե՛ք անձի արդյունավետ վարքագծի վրա, որը կարող է օգնել նաև ուրիշներին:

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Մի՛ պարտադրեք ձեր օգնությունը:
  • Մարդկանց արարքներին և ապրումներին գնահատականներ մի՛ տվեք:
  • Մի՛ «հարցաքննեք» պատահածի մանրամասների մասին:
  • Սուտ խոստումներ մի՛ տվեք:
ԱՀՕ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ
Պարզեք՝ արդյոք երեխան կամ դեռահասը ծնողների հետ է, թե՝ ոչ: Երեխաներին ցույց տվեք, որ պատրաստակամ եք օգնել իրեն՝ ստեղծելով վստահության մթնոլորտ:
  • Ապահովե՛ք երեխաների՝ ծնողների և բարեկամների հետ լինելը, թույլ մի տվեք, որ նրանց բաժանեն։
  • Պահպանե՛ք հանգստություն, խոսե´ք փափուկ, հասկանալի, եղեք ընկերական։
  • Օգնե՛ք երեխաներին արտահայտել իրենց հույզերը, անհանգստությունները և հարցերը։
  • Մի ընդհատեք, երբ երեխաները խոսում կամ արտահայտում են իրենց խնդիրները։
  • Հոգ տարեք երեխաների ֆիզիկական հարմարավետության մասի ;
  • Հնարավորության դեպքում տեղավորեք երեխաներին մեծահասակների կամ հարաբերականորեն հանգիստ երևացող հասակակիցների կողքին:
ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈւԶԱԿԱՆ ՀԱԿԱԶԴՈւՄՆԵՐԻ ԴԵՊՔՈւՄ
ՀԻՍՏԵՐԻԱ ( ՀԻՍՏԵՐՈԻԴ ՀԱԿԱԶԴՈՒՄ)
Ագրեսիվ հակազդումը կամ զայրույթը լինում է խոսքային (մարդն արտահայտում է սպառնալիքի բառեր) և ոչ խոս­քային (մարդը կատարում է որոշակի ագրեսիվ գործողություններ):
Զայրույթը հուզականորեն ավելի «վարակիչ» հակազդում է, քան հիստերիան: Եթե ժամանակին այն չկանգնեցվի, ապա ինչ-որ մի պահ այն կարող է դառնալ զանգվածային:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Խոսե՛ք մարդու հետ հանգիստ՝ աստիճանաբար իջեցնելով խոսքի տեմպը և բարձրությունը:
  • Դիմե՛ք մարդուն անունով, հարցեր տվեք, որոնք կօգնեն նրան ձևակերպել և հասկանալ սեփական պահանջները:
  • Անհրաժեշտ է խոսել ավելի ցածր, դանդաղ և հանգիստ, քան այն մարդը, ով ցուցաբերում է այդ հակազդումը:
  • Որպեսզի մարդուն աջակցություն ցուցաբերեք, ընդունեք նրա այդ հակազդումը և որ այն ուղղված է ոչ թե ձեզ և շրջապատողներին, այլ հանգամանքներին:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ԻՆՔԴ ՔԵԶ
  • Փորձե՛ք արտահայտել ձեր զգացմունքներն այլ մարդու ներկայությամբ:
  • Զբաղվե՛ք ֆիզիկական աշխատանքով:

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Պետք չէ կարծել, որ ագրեսիա (ԱԳՐԵՍԻՎ ՀԱԿԱԶԴՈՒՄ ԿԱՄ ԶԱՅՐՈՒՅԹ) արտահայտող մարդն իր էությամբ չար է:
  • Մի՛ փորձեք հակադրվել մարդուն կամ համոզել նրան, նույնիսկ եթե կարծում եք, որ նա սխալ է:
  • Մի՛ սպառնացեք և մի՛ վախեցրեք:
ԱՊԱՏԻԱ
Ապատիան մարդու հուզական, վարքային և ինտելեկտուալ ընդհանուր ակտիվության թուլացումն է, որը հանդես է գալիս որպես հոգեբանական անզգայացում:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Ստեղծե՛ք պայմաններ մարդու հանգիստն ապահովելու համար:
  • Առաջարկեք ակտիվ կենսաբանական կետերի՝ ականջի բլթակների և ձեռքերի մատների ինքնամերսում:
  • Առաջակե՛ք չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվա­ծություն (քայլել, կատարել մի քանի պարզ ֆիզիկական վարժություններ):
  • Զրուցե՛ք նրա հետ, բացատրե՛ք նրան, որ իր հակազդումը նորմալ է ստեղծված հանգամանքներում:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ԻՆՔԴ ՔԵԶ
  • Եթե դուք ուժերի անկում եք զգում, ձեզ համար դժվար է կենտրոնանալ: հանգստանալու հնարավորություն տվեք ինքներդ ձեզ:
  • Մերսե՛ք ականջի բլթակները և ձեռքերի մատները
  • Կատարե՛ք մի քանի ֆիզիկական վարժություն՝ դանդաղ տեմպով։

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Կոչ անել կենտրոնանալու, «հավաքվելու»։ Պետք չէ օգտագործել «այդպես չի կարելի», «դու այժմ պետք է»-ով սկսվող նախադասությունները։
  • Չարաշել կոֆեինը (սուրճ, թունդ թեյ), քանի որ դա կարող է միայն վատթարացնել ձեր վիճակը:
  • Ստանձնել կատարել մի քանի գործողություններ միաժամանակ։
ՎԱԽ
Վախը ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուր մարդու կողմից ապրվող հույզ է, որը մեզ հետ է պահում ռիսկային, վտանգավոր արարքներից:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Մի՛ թողեք մարդուն միայնակ, քանի որ վախը դժվար է տանել միայնության մեջ:
  • Եթե վախը շատ ուժեղ է, կարելի է առաջարկել մարդուն կատարել մի քանի պարզ հնարներ, օրինակ՝ որքան հնարավոր է պահել շնչառությունը, այնուհետև կենտրոնանալ հանգիստ, դանդաղ շնչառության վրա կամ կարելի է առաջարկել մարդուն պարզ ինտելեկտուալ գործողություն՝ օրինակ, 100-ից հանել 7:
  • Երբ վախը սկսում է թուլանալ, խոսե՛ք մարդու հետ այն մասին՝ ինչից է նա վախենում:
  • Ասե՛ք նրան, որ այդպիսի իրավիճակում վախենալը նորմալ է:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ԻՆՔԴ ՔԵԶ
  • Փորձե՛ք կիրառել մի քանի պարզ հնարքներ՝ շնչառական կամ ֆիզիկական վարժություններ:
  • Փորձե՛ք ձևակերպել, այնուհետև բարձրաձայն ասել, թե ինչից է առաջանում վախը:
  • Եթե հնարավորություն ունեք, ձեր ապրումներով կիսվեք շրջապատող մարդկանց հետ. արտա­հայտ­ված վախը թուլանում է:

ՉԻ ԿԱՐԵԼԻ
Նույնիսկ եթե կարծում եք, որ վախը չարդարացված կամ անհեթեթ է, պետք չէ փորձել հա­մոզել մարդուն դրանում հետևյալ արտահայտություններով. «Մի մտածիր այդ մասին», «Դա անհեթեթություն է», «Դա հիմարություն է»:
ՏԱԳՆԱՊ
Տագնապն այն վիճակներից է, որը կարող է տևել երկար՝ խլելով նրա ուժերն ու էներգիան, զրկելով նրան հանգստի հնարավորությունից: Տագնապի աղբյուր հաճախ հանդիսանում է տեղեկատվության պակասը և անորոշութ­յան վիճակը, որը հատուկ է ցանկացած արտակարգ իրավիճակի:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Տագնապային դեպքում շատ կարևոր է փորձել խոսել և հասկանալ ինչն է նրան անհանգստացնում տուժածին:
  • Կարելի է վերլուծել՝ ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ, երբ և որտեղ այն կարելի է ստանալ, կազմել գործողությունների ծրագիր:
  • Տագնապի դեպքում մկանները լարված են, գլխում պտտվում են միևնույն մտքերը, այդ իսկ պատճառով կարելի է առաջարկել կատարել լարվածությունը հանող ֆիզիկական վարժութ­յուններ։

ՕԳՆՈւԹՅՈւՆ ԻՆՔԴ ՔԵԶ
Ինքդ քեզ օգնել կարելի է նույն հնարների օգնությամբ, որոնք նկարագրված են ուրիշներին օգնելու համար:

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Մի՛ թողեք մարդուն միայնակ:
  • Մի՛ համոզեք նրան, որ անհանգստանալու կարիք չկա, հատկապես եթե դա այդպես չէ:
  • Մի՛ թաքցրեք նրանից իրավիճակի մասին ճշմարտությունը կամ վատ նորությունները, նույնիսկ եթե ձեր կարծիքով դա կարող է նրան վշտացնել:
ԼԱՑ
Լացը կորստի, ողբերգության կամ դժվարին իրավիճակներում ապրումների հոգեբանական դրսևորումներից է։

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Թույլ տվեք մարդուն արտասվել:
  • Փորձեք աջակցել և ապրումակցել նրան: Պարտադիր չէ դա անել խոսքերով, կարելի է ուղղակի նստել մարդու կողքին, ցույց տալ, որ հասկանում եք նրան:
  • Օգնեք, որպեսզի տուժածը խոսի իր զգացմունքների մասին։
  • Կարող եք առաջարկել ջուր խմել, որը պետք է անել կումերով և դանդաղ։
  • Առաջարկել մարդուն խորը և համաչափ շնչառական վարժություններ:

ՕԳՆՈւԹՅՈւՆ ԻՆՔԴ ՔԵԶ
  • Եթե դուք լաց եք լինում, կարիք չկա միանգամից փորձել հանգստանալ, «հավաքվել»: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք:
  • Կարող եք ջուր խմել կամ կատարել շնչառական վարժություններ:

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Պետք չէ փորձել զսպել արցունքները:
  • Պետք չէ կարծել, որ արցունքները թուլության դրսևորում են հանդիսանում:
  • Չի կարելի ուժեղ լացի կամ հեկեկալու դեպքում փորձել ջուր խմեցնել:
ՀԱՆԳՍՏԱՑՐԵՔ ԵՎ ՍՓՈՓԵՔ ՏՈՒԺԱԾԻՆ
Տուժածին հանգստացնելու համար դուք ինքներդ պետք է հանգիստ լինեք, խուճապի չմատնվեք: Ձեր խոսքը պետք է լինի վստահ: Ավելորդ լարվածությունից խուսափելու համար անհրաժեշտ է․

ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏՈւԺԱԾԻՆ
  • Խոսել այնպիսի դիրքով, որ տուժածը ձեզ նայելու համար ստիպված չլինի լարվել (նստեք կամ ծնկի իջեք նրա մոտ)
  • Խոսելիս նայեք տուժածի աչքերին:
  • Վստահեցրեք տուժածին, որ դուք կլինեք իր կողքին մինչև մասնագիտացված օգնության ժամանումը։
  • Ուշադիր լսեք տուժածին, եթե նա ցանկանում է խոսել կատարվածի մասին
  • Երեխաներին կարող եք զբաղեցնել խաղերով կամ հեքիաթ պատմելով
Որոշ դեպքերում տուժածին ձեռքը բռնելը կամ ուսը շոյելը ևս կարող են հանգստացնել նրան կամ օգնել նրան հաղթահարել վախը։

ՉԻ ԿԱՐԵԼԻ
  • Ստիպել տուժածին պատմել կատարվածի մասին, եթե նա չի ցանկանում խոսել
  • Ներգրավել տուժածին խոսակցության մեջ